Ամբաստանյալի հաղորդմամբ՝ ոստիկանն իր նկատմամբ բռնություն է գործադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2014 թվականի նոյեմբերին ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողը պարբերաբար բռնություն է կիրառել իր նկատմամբ, նսեմացրել է արժանապատվությունը, որպեսզի խոստովանի Արարատի մարզի բնակիչ Հ. Գ.-ին սպանելու հանգամանքը, սակայն իրականում ինքը որևէ առնչություն չունի հիշյալ սպանության հետ: Ինքը քրեական գործի նախաքննության փուլում այդ մասին չի հայտնել` նպատակ ունենալով հայտարարել դատաքննության ընթացքում:
Արմեն Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս