Թայվանում անոմալ ցրտի հետևանքով 85 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայվանում անոմալ ցրտի հետևանքով առնվազն 85 մարդ է մահացել, փոխանցում է Focus Taiwan-ը: Ջերմաստիճանը նվազել է մինչև պլյուս 4 աստիճան ըստ Ցելսիուսի: Սա վերջին 43 տարվա մեջ ամենացածր ցուցանիշն է:

Հրշեջ-փրկարարական ծառայության տվյալների համաձայն՝ Թաոյուան շրջանում 35 մարդ է մահացել, Թայբեում՝ 21-ը:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Չինաստանում ևս անոմալ ցուրտ եղանակ է գրանցվել:

Մասնավորապես, Հոնկոնգում ջերմաստիճանը 60 տարվա մեջ առաջին անգամ նվազել է մինչև պլյուս 3 աստիճան: Ճապոնիայում ուժգին ձնաբքի զոհ է դարձել 9 մարդ:

ԱՄՆ-ում ևս մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, որը հանգեցրել է բազմաթիվ ՃՏՊ-ների, հազարավոր ավիաթռիչքների չեղարկմանն ու էլեկտրահաղորդակցության գծերի խափանմանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս