«Վերացել է 2 տարի առաջ եղած անվստահության մթնոլորտը». պատգամավորներն ամփոփեցին ՀՀ-ԵՄ հանձնաժողովի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ-ԵՄ հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամներ Աղվան Վարդանյանն ու Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձան ՀՀ-ԵՄ հանձնաժողովի հերթական նիստին: Նշենք, որ նիստին մասնակցում էին պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը և անդամներ Նիկոլ Փաշինյանը, Աղվան Վարդանյանը, Ալեքսանդր Սրզումանյանը, Լևոն Դոխոլյանը և Էդմոն Մարուքյանը:

«Փաստորեն, այս նիստով հաղթահարվեց այն ճգնաժամը, որ գոյություն ուներ ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Իսկ դա առաջացել էր մեր` անակնկալ ԵՏՄ մտնելով», – ընդգծեց Վարդանյանը:

Նա ընդունված հայտարարությունը շատ կարևոր համարեց նաև վաղը կայանալիք ԵԽԽՎ նիստին ընդառաջ, որի ժամանակ կկայանա երկու հակահայկական զեկույցի քննարկումը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ընդգծեց, որ երկու տարի առաջ եղած անվստահության մթնոլորտը վերացել է: Նա հատուկ շեշտեց մի քանի կետ, որոնցում կան ԼՂՀ հետ կապված ձևակերպումներ և խաղաղ գործընթացներին չխոչընդոտելու կոչեր:




Լրահոս