Երևանում շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Այս մասին զեկուցվել է այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետը հանձնարարել է պատասխանատուներին արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ: