Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի խստացնել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում։
Զեկուցվեց, որ “Ռոստելեկոմի” հետ համագործակցության արդյունքում մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ: Այն թույլ կտա արտակարգ իրավիճակների դեպքում օպտիկական մալուխներով ստեղծվող ցանցի օգնությամբ վիդեոկոնֆերանսներ անցկացնել` առցանց: