ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում երկրորդ ավիաբազայի ստեղծման մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ-ն հերքել է արևմտյան լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկություններն այն մասին, որ Մոսկվան մտադիր է երկրորդ ավիաբազան հիմնել Սիրիայում Ալ-Քամըշլի քաղաքում, փոխանցում է Lifenews-ը:

«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում նոր ավիաբազաներ կամ ռուս զինծառայողների համար հավելյալ թռիչքադաշտեր չկան և չի պլանավորվում ստեղծել»,-հավաստիացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն պատրաստվում են ավիաբազաներ հիմնել Սիրիայում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս