Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը կարծիք է հայտնել, որ այժմյան դրությամբ նա 40-50 մլն եվրոյի գին չունի: Նախկինում մոսկովյան ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ հոլանդացի ֆուտբոլիստին իր թիմից բաց կթողնի միայն 40-50 մլն եվրոյի դիմաց:
«Ֆուտբոլը զարմանալի աշխարհ է, եթե մենք ֆուտբոլիստների արժեքների մասին այդպիսի թվեր ենք լսում: Ես չեմ կարծում, թե արժեմ այդքան: Դրանք գումարներ են, որոնց մասին խոսում են մարդիկ: Եթե այդքան է իմ գինը, ապա դա հրաշալի է: Դա նշանակում է, որ ես այնքան բան եմ արել «Սպարտակ»-ի համար, որ արժանացել եմ նման գնահատականի», – ասել է Պրոմեսը: