Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է Մյունխենի «Բավարիա»-ին Ռոբերտ Լևանդովսկու համար առաջարկել 100 մլն եվրո, վստահեցնում է The Sun-ը:
Մադրիդցիները շատ են ցանկանում ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին, բայց հասկանում են, որ դա շատ դժվար հարց է: Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, ով այս ամռանը պետք է բաժանվի Էդինսոն Կավանիից և Զլատան Իբրահիմովիչից: Միևնույն ժամանակ մյունխենյան ակումբը շահագրգռված չէ կարևոր ֆուտբոլիստի բաց թողնման համար, ով այս մրցաշրջանի 17 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ: