Dorians-ը հունիսի 1-ին համերգ կտա Կասկադում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Դորիանս” խումբը բացօթյա անվճար համերգ կտա` այդպիսով հայտնելով իր շնորհակալությունը “Եվրատեսիլ” մրցույթում իր աջակիցներին: Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Կասկադի տարածքում: Սկիզբը` 21:00-ին: Ահա թե ինչ է ասված խմբի տարածած հաղորդագրության մեջ. “”Եվրատեսիլ”-ից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում՝ մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից…”: 




Լրահոս