Գարեջուր շամպունի փոխարե՞ն: Ակտիվացված ածուխ՝ ատամի մածուկի փոխարե՞ն: Այս կոսմետոլոգիական խորհուրդներն առաջին հայացքից տարօրինակ են թվում, սակայն իրականում աշխատում են:
Աճած արմատներ
Եթե դուք վաղուց չեք եղել գեղեցկության սրահում, և պետք է դուրս գաք տնից, աճած արմատների վրա խոզանակի օգնությամբ աչքերի համապատասխան գույնի ստվերաներկ քսեք:
Անզուգական թարթիչներ
Շքեղ թարթիչներ ունենալու համար սևաներկ քսեք, ապա ամեն թարթիչի վրա մանկական ցանափոշի լցրեք, դրանից հետո սևաներկը նորից քսեք:
Տաք-սառը
Եթե տաքացնեք աչքերի մատիտը, այն հեշտությամբ կսահի: Եթե սառեցնեք, ապա կկանխի անհարթությունների առաջացումը:
Մինչև վերջ
Սա լավագույն միջոցն է մազերի համար, որը նպաստում է մազերի աճին՝ դարձնելով դրանք փայլուն և փափուկ: Պարզապես լցրեք գարեջուրը մաքուր խոնավ մազերի վրա, թողեք 5 րոպե և լվացեք:
Ոչ մի դիմահարդարում չի դիմակայի
Շրթներկը կամ պարզապես դիմահարդարումը մաքրելու համար ձիթապտղի յուղ օգտագործեք:
Ատամի մածուկի փոխարեն
Ակտիվացված ածուխ քսեք, թողեք 3-4 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Երկուսը՝ մեկում
Եթե վերջացել է սափրման գելը, շամպուն օգտագործեք
Նուրբ պիլինգ վազելինի օգնությամբ
Շուրթերը փափկեցնելու համար մի փոքր վազելին քսեք
Համեղ պաստա
Ատամները ելակով մաքրելու դեպքում կազատվեք հետքերից: Այն ձեզ սպիտակափայլ ժպիտ կհաղորդի: