Պետք է հետևություններ անել և աշխատել այնպես, որ նման բանաձևեր չլինեն. Մարգարիտ Եսայանը` հակահայկական զեկույցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ վաղը հնարավոր կլինի կանխել ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված երկու հայկական զեկույցների ընդունումը:

Armlur.am-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ եվրոպական հոգեկերտվածքը որքան էլ փոփոխության էլ ենթարկվի, վերջին պահին շատ սթափ որոշում կկայացնի:

«Նաև ունենք որոշ տեղեկություններ, որ մի քանի երկրների պատգամավորներ, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը` իրենց քվեարկությամբ: Ես լիահույս եմ, որ մեր բոլոր ջանքերն արդյունք տալու են: Սա այն իրավիճակն է, որ մենք պետք է հետևություններ անենք` հատկապես աշխատել այնպես, որ նման բանաձևեր չլինեն», – հավելեց նա:

Եսայանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն այս առումով շատ կարևոր է և միակ կառույցն է, որը քաջատեղյակ է կոնֆլիկտից:

Հիշեցնենք, որ վաղը ԵԽԽՎ-ում տեղի կունենա հակահայկական երկու նախագծերի քննարկումն ու քվեարկությունը:




Լրահոս