Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը կարող է կարիերան շարունակել Չինաստանում, հայտնում է ESPN-ն: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ցզյանսու Սայնտի» և «Շանհայ Շենհուա» ակումբները:
Ավելի վաղ արդեն նշվել էր, որ նա պատրաստ է լքել անգլիական ակումբն արդեն այս ձմռանը: Ռամիրեսին ձեռք բերելու հնարավոր ակումբ շրջանառվում էր նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի տարբերակը: Ընթացիկ մրցաշրջանում Ռամիրեսն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: