Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի` հունիսի 3-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը. հաըտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հունիսի 3-ին` ժամը 18:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հունիսի 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ազգային հավաքականը կանցկացնի երկու փակ մարզում, իսկ հունիսի 5-ին մեկ փակ մարզում Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում:
Լուսանկարը` ՀՖՖ-ի պաշտոնական կայքից: