Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի հանձնարարականով, նույն բաժանմունքի քննիչ Կարեն Խանումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես Shamshyan .com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվում Գառնի գյուղի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանը:
Նա մարմնի տարբեր մասերում ստացել էր սուր-կտրող առարկայից առաջացած 5 հարված: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական խմբի ձեռնարկած օպերատիվ տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանին դանակի 5 հարվածներ հասցրել է Երևան քաղաքի Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ, 18-ամյա Արարատ Առուշանյանը, ում Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է “Արմենիա” բժշկական կենտրոնում, քանի որ երբ նա հարածներ է հասցրել Հ. Հովհաննիսանին, վնասել է նաև իրեն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Հովհաննիսյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության և հիմնարկ ձեռնրակությունների պահպանման գնդի 1-ին գումարտակում, կոչումով ավագ սերժանտ է, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: