Մայիսի 30-ին Սարի Թաղում գազ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման   մասնաճյուղը  տեղեկացնում է, որ  փականների տեղադրման, շրջանցիկ գծի մոնտաժման, գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով  մայիսի  30-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ը դադարեցվելու է Էրեբունի  վարչական շրջանի Սարի Թաղի 18, 20, 22, 23, 24, 25, 26, 27, 28 փողոցների եւ 28 փողոցի նրբանցքի թվով 448 բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:
“Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով”,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:




Լրահոս