Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Ալժիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ալժիրի՝ արտերկրում բնակվող ազգային համայնքների պետքարտուղար-նախարար Բելգասեմ Սահլիի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ալժիրի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում։
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախարարը Ալժիրի նախարարի եւ աշխատակազմի հետ քննարկումներ է ունեցել գլոբալացվող աշխարհում Սփյուռքի դերի մասին (Ալժիրի սփյուռքը կազմում է շուրջ 7 մլն մարդ), ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության հիմնախնդիրների մասին, հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Սագհիր Շիհաբի, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրահիմ Բուլահիայի, Ալժիրի պետքարտուղար-նախարարի անվտանգության գծով խորհրդական Մուհամեդ Կամելի, սոցիալական եւ տնտեսական ազգային խորհրդի նախագահ Մուհամեդ Սրիր Բաբաեսի, Ազգային ժողովի փոխնախագահ Սադիր Շիհաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայերնիք-Սփյուռք գործակցության մեխանիզմներին առընչվող հարցեր: Նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության համայնքների հետ աշխատելու փորձն ու ծրագրերը:   
Կայացել է համատեղ մամլո ասուլիս:
Ալժիրի դիվանագիտական ինստիտուտում Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ալժիրի Ակադեմիայի ղեկավար Աբդել Ազիզ Բուգերատայի հետ եւ ակադեմիայի ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ:




Լրահոս