ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն, երեկ ժամը 19։22-ի սահմաններում հորդարատ անձրեւների հետեւանքով Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհի 23-րդ կմ-ի վրա մոտ 9մx7մ մակերեսով սողանք է առաջացել, ինչի հետեւանքով փակվել է ավտոճանապարհը:
Սարուշենի ՀՓՋ փրկարարները հետախուզական աշխատանքներ կատարելուց հետո պարզել են, որ ճանապարհի մաքրման համար անհրաժեշտ է տեխնիկա: “Արցախուղի” ՓԲԸ աշխատաակիցները հատուկ տեխնիկայով ժամը 22։00-ին սկսվել են վթարավերականգնողական աշխատանքները եւ արդեն կեսգիշերն անց՝ ժամը 00։07-ին մասնակի վերականգնվել է երթեւեկությունը:
Այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են: Ժամը 16։00-ի դրությամբ երթեւեկությունը լրիվությամբ վերականգնված է, մաքրման աշխատանքները շարունակվում են: