Ինչո՞ւ է ծաղիկ տնկող և աստղաբաշխական թվերով համերգներ կազմակերպող քաղաքապետարանի համար ձյունը միշտ «անսպասելի». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն անգամ, երբ Երեւանում առատ ձյուն է տեղում, հաջորդ իսկ պահին պարզվում է, որ այն «անսպասելի» էր: Իհարկե, ձյունն «անսպասելի» է լինում միայն Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների համար, որոնք պատասխանատու են մայրաքաղաքի փողոցների մաքրության համար: Այլ կերպ ասած՝ սպասվող առատ տեղումների մասին բոլորը մի քանի օր առաջ տեղեկացված են լինում, բայց, միեւնույն է, ձյունն «անսպասելի» է լինում:

Երեկ եւս Երեւանում առատ ձյուն էր տեղում, եւ կրկին փողոցները դարձել էին դժվար անցանելի: Քաղաքապետարանը կարողանում է փողոցներում ծաղիկ տնկել, աստղաբաշխական գներով խաղահրապարակներ կառուցել, հարյուրավոր միլիոն դրամներով համերգներ կազմակերպել, բայց ձյունից փողոցները օպերատիվ մաքրելու խնդիրն այդպես էլ չեն կարողանում լուծել: Այս երեւույթը, թերեւս, պարզ բացատրություն ունի. եթե ձյունն իրոք մաքրեն, էլ ինչպե՞ս պետք է գումար վաստակեն, չէ՞ որ աղի ու բենզինի գինը բոլորը գիտեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս