«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչեւ այս շաբաթվա վերջ կհստակեցվեն, համենայնդեպս, ինչ-որ բան կհայտարարվի այդ առնչությամբ: Հիշեցնենք, որ Դաշնակցության ներկայացուցիչները արդեն իսկ խոստովանել են, որ իրենք պատրաստվում են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Փոխարենը ԲՀԿ-ականները կոնկրետ պատասխաններ տալուց ամեն կերպ խուսափում են, քանի որ ներսում խնդիրներ ունեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս վիճակի պատճառն այն է, որ ԲՀԿ-ի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ այսօր կուսակցության ներսում երկպառակտում կա: Մի մասը ցանկանում է ամեն գնով վերադառնալ իշխանության, մյուս մասը կարծում է, որ դա կվարկաբեկի իրենց: Բայց մյուս կողմից էլ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, եթե չունենան իշխանական լծակներ, մեծ դժվարություններ կունենան 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քվեներ հավաքելու հարցում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: