ՀՀԿ-ական «մականունավորներին» կփոխարինեն մյուս կուսակցությունների «հեղինակությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փոփոխության ենթարկվելիք Ընտրական օրենսգրքում ամենախնդրահարույցը լինելու է քվեարկության մոդելի հարցը, մոտ 3 անգամ կրճատվելու են, ավելի ճիշտ՝ խոշորանալու են ընտրատարածքները, և ձևավորվելու է մոտ 13-14 ընտրատարածք։ Այսինքն, յուրաքանչյուր կուսակցությունից ռեյտինգային՝ մեծամասնականին մոտ սկզբունքով կընտրվեն մականունավորներ։ Կստացվի, որ «հեղինակությունների» քանակը, ընդհանուր առմամբ, կնվազի, քանի որ ՀՀԿ-ից կանցնի ավելի պակաս թվով անձ, բայց ամբողջ ԱԺ-ի մակարդակով ուղիղ կեսը՝ 50 տոկոսը, կլինեն ռեյտինգով անցածները։

Ուղղակի ՀՀԿ-ական «մականունավորներին» կփոխարինեն մյուս կուսակցությունների «հեղինակությունները։ Ինչ վերաբերում է ընտրատարածքների խոշորացմանը, ապա, մեր տեղեկություններով, ընտրական քարտեզը գծելու են անձերով պայմանավորված, օրինակ՝ Մալաթիա վարչական շրջանին կմիանան հարակից տարածքները, և այն կհանձնեն Սամվել Ալեքսանյանին, որպեսզի Լֆիկը և իր փեսա Կորյուն Նահապետյանը մանդատ վերցնեն և ձայներ ապահովեն կուսակցության համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս