Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգծել է, որ հաջորդ մրցաշրջանում աշխատելու ոչ մեկ առաջարկ ունի: Իսպանացի մասնագետը որոշում է կայացրել այս մրցաշրջանից հետո հեռանալ գերմանական ակումբից, իսկ նրան կփոխարինի Կառլո Անչելոտին:
«Ես առաջարկներ ունեմ այլ ակումբներից, սակայն ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Երբ ես ունենամ նոր ակումբ, ապա կհայտնեմ այդ մասին», – ասել է Գվարդիոլան: