Սիրիայում կրկնակի ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական Հոմս քաղաքի կենտրոնում 2 պայթյուն է որոտացել, որի հետևանքով 22 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով սիրիական ոստիկանության աղբյուրին:

«Ահաբեկիչները պայթեցրել են ականապատ ավտոմեքենան: Մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, երբ մարդիկ սկսել են օգնություն տրամադրել վիրավորներին»,-հայտնել է ոստիկանության աղբյուրը:

Նա նաև հայտնել է, որ առնվազն 15 մարդ վնասվածքներ է ստացել:

Ավելի վաղ հաղորդվում է Հոմսում 2 պայթյունների մասին, որոնք որոտացել են հունվարի 22-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս