«Տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը տեխնիկական զննության կտրոններ ստանում են առանց զննության». քննարկում` ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտականն հանձնաժողովում այսօր  տեղի է ունենում 2016 թվականի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված է երեք հարց:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել էր Էդմոն Մարուքյանը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ կառավարության նախաձեռնությամբ այս թեմայով նոր նախագիծ է մշակում, հեղինակի նախաձեռնությամբ քննարկումը հետաձգվեց:

Մյուս հարցը ներկայացրել էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով չէր մասնակցում նիստին, սակայն նրա նախաձեռնությամբ հարցը ևս հետաձգվեց: Հարցը վերաբերում էր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելուն: Մարգարյանն առաջարկում է  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն  օրենքի   15-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. « Անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցները ենթակա չեն պարտադիր տեխնիկական զննության»:

Պարզաբանման մեջ նշված է` նկատի ունենալով, որ մեր իրականությունում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը տեխնիկական զննության կտրոններ ստանում են առանց տրանսպորտային միջոցների  իրական զննության, այսինքն վարորդները վճարում են ոչ թե ծառայության այլ թղթի համար: Ինչպես նաև հաշվի առնելով հարեւան Վրաստանի փորձը, որտեղ շուրջ 10 տարի է , ինչ տրանսպորտային միջոցները պարտադիր տեխնիկական զննություն չեն անցնում, առաջարկվում է անձնական օգտագորխման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել:

Այս հարցի վերաբերյալ քննարկում ծավալվեց և հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց մեկ տարով հետաձգել  հարցի քննարկումը: Հավելենք, որ կառավարությունը դեմ է ներկայացված նախագծին և եզրակացության մեջ ասվում է, որ սա հակասում է յի քանի կետերի:




Լրահոս