ՄԵՂՍԱԿԻՑ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը համոզված է, որ եթե առաջիկայում Հայաստանի վիճակը կտրուկ վատանա, ապա այդ ամենի համար մեղավոր է ոչ միայն կառավարությունը, այլեւ ԱԺ այն պատգամավորները, որոնք կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարության ծրագիրն ընդունվեց 76 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արսենյանը նշեց. «Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հանդիպման ժամանակ ես մի ձեւակերպում տվեցի` բոլոր նրանք, ովքեր քվեարկում են հօգուտ ՀՀԿ-ի, իրենց վրա անձնական պատասխանատվություն են վերցնում աղքատության, արտագաղթի, կոռուպցիայի եւ ՀՀ արտաքին պարտքի ավելացման համար: Նույն գնահատականը տալիս եմ նաեւ հիմա՝ պատգամավորներին»:




Լրահոս