«Ոուլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել». փոխարինող պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արդեն մեկնարկել է երկու հակահայկական զեկույցների քննարկումը:  Մեկը Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցն է, մյուսը`   Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը:

Ուոլթերի զեկույցը ներկայացրեց պատգամավոր Մոգենսե Յենսենը, ով փոխարինում է նախկին պատգամավոր  Ոուլթերին, ով ԵԽԽՎ պատվիրակ չի ընտրվել: «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ոուլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել, փոխարենը կարողացել է գնալ Ադրբեջան», – հայտարարեց նա:

Պատգամավորը ընդգծեց, որ զեկույցի վերնագիրը հայկական կողմից մեծ քննադատության է արժանացել:  «Չեմ ցանկանում զեկույցի էության մեջ շատ խորանալ, որովհետև իրավունք չունեմ փոխարինել զեկուցողին»,- ասաց նա:




Լրահոս