ՍՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ 100 մլն դրամով ձեռք բերված երկու բիոզուգարաններից մեկը չի աշխատում: Տաթեւ համայնքում՝ ճոպանուղու մոտ դրված զուգարանը անսարք է, իսկ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված զուգարանը աշխատում է: Այսպիսով՝ նորանշանակ նախարարը, դեռ պաշտոնավարման 100 օրը չլրացած, իր առաջին լուրջ սուտն ասաց: Բանն այն է, որ չի գործում նաեւ Երեւանում տեղադրված բիոզուգարանը (լուսանկարում):
Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ նշել է. «ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիոզուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետեւանքով կատարված 100 մլն դրամի ծախսն անարդյունավետ է»:




Լրահոս