«Ես անարժանապատիվ եմ համարում լրագրողին փող տալ, ասել՝ «իմ վրա մի՛ գրի», իսկ առավել անընդունելի է փող տալ ու ասել՝ «էս ինչի վրա՛ գրի»»:
Մի կողմ թողնենք այն, որ այդ անընդունելի երեւույթի հիմնադիրը մեր երկրում հենց ինքն է: Կարեւորն այն է, որ ԱԺ նախագահն ընդունում է, որ իր գործընկերներից շատերը կարող են լրագրողին փող տալ, որպեսզի իրենց մասին վատ բաներ չգրի կամ էլ հոդվածներ պատվիրել այլ գործիչների դեմ: Հակառակ դեպքում կասեր, որ նման բան մեր երկրում չկա: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ երբեւէ չի փորձել կանխել այդ երեւույթը: Վստահաբար կարելի է ասել, որ դա իր ուժերից վեր չէ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ընտրակեղծիքների կազմակերպման գործում նա մրցակից չունի: Ի վերջո, երկրի երկրորդ պաշտոնյան է: