ԵԽԽՎ–ն ընդունեց Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում պատգամավորները քվեարկեցին բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը:

Մինչ զեկույցի քվեարկությունը պատգամավորները քվեարկեցին զեկույցում փոփոխություններ մտցնելու մի քանի առաջարկները, որոնք ներկայացնում էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Նիստի ընթացքում մի քանի անգամ ելույթ ունեցավ նաև զեկուցաբեր Մարկովիչը, կոչ անելով պատգամավորներին կողմ քվեարկել և լուծել ջրային պաշարների հասանելիության խնդիրը ադրբեջանական բնակչության համար: Նա նաև հակադրվեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանին` ասելով, որ ցանկացել է այցելել Հայաստան, սակայն իր այցի կազմակերպումը խոչընդոտվել է ՀՀ պատվիրակության կողմից:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ չենք կարող հումանիտար խնդիրը տարանջատել քաղաքական խնդրից: « Առաջարկում եմ ետ վերադարձնել կոմիտե և ավելի տեղին դարձնել»,- ասաց նա: Զեկույցի օգտին քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր:




Լրահոս