
UFC չեմպիոն Ֆաբրիսիո Վերդումը (20-5-1) վնասվածքի պատճառով բաց կթողնի UFC 196 մրցաշարը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ UFC նախկին չեմպիոն Կեյն Վելասկեսը ևս չի կարող հանդես գալ UFC 196 մրցաշարին՝ վնասվածքի պատճառով:
«Ես արդեն վնասվածք էի ստացել: Ես վնասել եմ ոտքս և չէի կարողանում հարվածներ հասցնել մարզումների ժամանակ վերջին 2 շաբաթվա ընթացքում: Ես վնասվածքով դուրս կգայի Կեյնի դեմ, սակայն անցած ուրբաթ վնասեցի նաև մեջքս: Ես որոշեցի չմասնակցել, քանի որ 100 տոկոսով առողջ չեմ: Դրանում ոչ ոք մեղավոր չէ. վնասվածքները պարզապես անխուսափելի են»,-ասել է Վերդումը: