«Էդ հարցերը գնացե՛ք ավելի կոմպիտենտնի մարդո՛ւ տվեք, յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ»:
Հարց է առաջանում. եթե մարդը «կոմպիտենտնի» չէ, ինչի՞ համար է գալիս ԱԺ. ժամանցի ու մեկ-մեկ կոճակ սեղմելո՞ւ: Ախր խոսքը հենց իրենց կուսակցության ներկայացուցչի՝ Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացված եւ ՀՀԿ-ի կողմից ընդունված՝ կառավարության ծրագրի մասին է: Ինչպե՞ս կարող է մարդը լինել այդ թիմում եւ «կոմպիտենտնի» չլինել իր թիմի ծրագրի հարցերին պատասխանելու համար: Չնայած ի՞նչ ենք զարմանում, կարծես թե ՀՀԿ-ի համար դա նորություն է: Այնտեղ այնքան «ոչ կոմպիտենտնի» մարդիկ են, որ Սեդրակյանը նրանց թվում պարզապես «լավ տղու» դերակատարումը կարող է ստանձնել՝ անշուշտ, դրանից բխող հետեւանքներով: