Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում չի կարող իր հույսը դնել կիսապաշտպան Արդա Թուրանի վրա, հայտնում է Marca-ն:
Համաձայն աղբյուրի տվյալների, թուրք ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է անգինա, և նա չի մասնակցել թիմի վերջին մարզմանը: Պետք է ընդգծել, որ նման հիվանդություն է ախտորոշվել նաև կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մոտ, սակայն վերջինս մարզասրահում աշխատել է: