Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

ԵԽԽՎ-ն մերժեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը: Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործուներությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ: ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում:
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի: Շնորհակալ եմ ԵԽԽՎ օտարերկրյա այն պատգամավորներին, ովքեր քվեարկեցին դեմ, կամ առնվազն չմասնակցեցին ադրբեջանական ավանտյուրային, կամ ձեռնպահ մնացին դրանից: Մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն:
Շնորհակալություն մեր պետական ու հասարակական ինստիտուտներին, իմ գործընկեր պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սփյուռքյան կազմակերպություններին, անհատ մարդկանց համախումբ ու արդյունավետ աշխատանքի համար:

P.S. Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին. Վստահ եմ, ադրբեջանցուն չուրը չի, որ հետաքրքրում է: Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն: Կարծում եմ ԵԱՀԿ ՄԽ –ի հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի:




Լրահոս