«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ստանալով Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տեղի ունեցած ապրիլի 23-ի միջադեպի մասին 86-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրիկի՝ Նատալյա Սարգսյանի դիմում-բողոքը, որոշել է քայլեր ձեռնարկել: Նա տուժած մոր դիմումն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի եւ աշակերտուհու մոր՝ Նատալյայի միջեւ լուրջ վիճաբանություն էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի: ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, մեկնաբանելով տեղեկությունը, նշեց. «Պաշտպանը ստացել է դիմումը եւ որոշակի պարզաբանումներ ստանալու համար այն ուղարկել է քաղաքապետարան, կրթության եւ գիտության նախարարություն: Դեռեւս մեր կողմից պահանջված պարզաբանումների պատասխանները չենք ստացել, ստանալու դեպքում համապատասխան քայլեր անպայման կլինեն»:
ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ