ՀՀ կառավարությունն «Ատ-մետալս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող եւ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել է մինչեւ 2016թ. մայիսի 30-ը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու եւ արծաթի ստացման համար: Կառուցվելու է բազմամետաղների մշակման արտադրամաս: Հետագայում վերամշակման ժամանակ առաջացած «պոչերը» կիրառվելու են շինարարության, ապակու ձուլման եւ այլ բնագավառներում: 2013թ. պետք է թողարկվի շուրջ 1,4 մլրդ դրամի արտադրանք, ստեղծվի 75 աշխատատեղ:
ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ