Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ. փոխանցում է The Washington Times-ը:
Հանդիպման ընթացքում Հռոմի պապն ու Իրանի նախագահը քննարկել են խաղաղության պահպանման և միջազգային անվտանգության ամրապնդման հարցերը:
Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է 40 րոպե, հանդիպմանը ներկա են գտնվել Իրաքի պատվիրակության 12 անդամներն ու Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հռոմի պապը հանդիպել է Apple-ի ղեկավարի հետ և համացանցը «Աստծո պարգև» անվանել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան