ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հունվարի 26-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թովուզի շրջանում` Ալիբեյլի գյուղի ուղղութամբ, իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն և Սայմոն Թիլլերը:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Սվեդբերգը և Եվգենի Շարովը:




Լրահոս