
Ամենացավալի երևույթներից մեկը Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքն է, որը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և ղեկավարության աշխատանքի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ցավոք սրտի, նաև այսպիսի կազմակերպված կառույցներում են լինում նման երևույթներ և բացթողումներ: Դրա շուրջ մենք համապատասխան որոշում ընդունել ենք, և ծառայողական քննությունից հետո պաշտոնատար անձինք են պատժվել», – ընդգծեց նա:
Նախարարի խոսքով` հարցն այժմ իրավական դաշտում է, սակայն իրենք իրավապահ մարմիններին հետևելու են, որպեսզի մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և պատժվեն:
Մանրամասները` տեսանյութում.