Էր Ռամադիում ԻՊ զոհերի մասսայական գերեզման է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքյան Էր Ռամադի քաղաքում մասսայական գերեզման է հայտնաբերվել, որում առնվազն 40 դի կա: Վերջիններս «Իսլամական պետության» զոհերն են. փոխանցում է The Daily Star-ը՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայությանը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ մարդիկ մահապատժի են ենթարկվել ԻՊ կողմից 2015թ. մայիսին, երբ քաղաքը գրավվել է ահաբեկիչների կողմից:

Իրաքի բանակը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր Էր Ռամադիում ԻՊ դեմ հաղթանակի մասին: Ռամադին ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող ամենախոշոր քաղաքներից մեկն էր:

2015թ. նոյեմբերին ևս մասսայական գերեզման էր հայտնաբերվել, որում 120 մարդու մնացորդներ են գտնվել:




Լրահոս