ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե միմյանց նկատմամբ ինչպիսի իրավունքներ եւ պարտականություններ ունեն չգրանցված ամուսնության մեջ գտնվող քաղաքացիները: Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել դրանք:

Գայանե Պետրոսյան (28 տարեկան, մատնահարդար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների ամուսնության ընթացքում գույքի նկատմամբ հավասար իրավունքները ծագում են օրենքի ուժով հենց միայն գրանցված ամուսնության փաստի հիման վրա, ապա չգրանցված ամուսնության մեջ գտնվող (փաստացի ամուսնական հարաբերություն) ամուսինները միմյանց հետ գույքային վեճ ունենալիս յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել տվյալ գույքի ձեռքբերմանն իր մասնակցության աստիճանը: Իրավիճակը չի փոխում նաեւ երեխաների առկայությունը. երեխաներն իրենց ծնողների գույքի նկատմամբ ունեն միայն ժառանգության իրավունք, ծնողների կենդանության օրոք ծնողների գույքի նկատմամբ համասեփականատեր չեն դառնում: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է. «Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաները եւ ծնողները կարող են օգտվել միմյանց գույքը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքից փոխադարձ համաձայնությամբ»: Այդ հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդակցության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարճ ասած, արտաամուսնական կապերն իսկական գլխացավանքի են վերածվում, երբ հերթը հասնում է նյութական բարիքները կիսելուն:




Լրահոս