ՌԴ-ն վերջին օրերին բավականին լուրջ աշխատանք է կատարում իր զորքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ և նաև այն ռազմաբազաներում, որոնք տեղակայված են այլ երկրներում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ինչ վերաբերում է Պերմյակովին, ապա անկասկած ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավարությունն էլ շատ բացասական է վերաբերվում այդ խնդրին, այդ դեպքին: Իրավական ոլորտում է գտնվում, բայց այդ դեպքից հետո մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել, որպեսզի մեր հարաբերությունները Գյումրիի բնակչության և զինծառայողների հետ պահպանվի և կատարելագործվի», – ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում.