Շվեդիայի նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը կարող է ղեկավարել Ուկրաինայի կառավարությունը. գրում է ուկրաինական «Главком» ինտերնետ պարբերականը:
Խորհրդարանական կոալիցիայի որոշ կուսակցություններ դժգոհ են երկրի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի աշխատանքից:
«Ուկրաինական կառավարության նոր ղեկավար կարող է դառնալ հերթական արտերկրացին՝ շվեդ Կառլ Բիլդտը, ով զբաղվել է ուկրաինական խնդրով, սակայն այժմ գործազուրկ է…Նրա թեկնածությունն այժմ լրջորեն դիտարկվում է»,-գրում է պարբերականը:
Յացենյուկի հրաժարականը վաղուց է դիտարկվում: Ինքը վարչապետը բազմից հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե «Ազգային ճակատ»-ը դուրս գա կոալիցիայից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան