Հունվարի 27-ը համարվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օր:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ արեց հարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ազատագրվեց ամենամեծ մահվան ճամբարը` Օսվենցիումը:
«Գետտոյի և նացիստական ճամբարների` մահվան միջով անցած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների հաջողվեց ապրել: Նրանցից յուրաքանչյուրը մեզ կարևորագույն միտք է փոխանցել մարդկային ոգու մասին»,-ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:
Ֆաշիստական Գերմանիան ցեղասպան պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։
Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։
Օսմանյան կայսրության կատարած Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ` Հոլոքոստը համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակնեից մեկը: Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։
Հոլոքոստը մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Ֆաշիստական Գերմանիան ցեղասպանական պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր՝ ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանը ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։ Օսմանյան կայսրության կողմից կատարված հայերի ցեղասպանության հետ մեկտեղ, այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակներից մեկը։
Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։