“168 ժամ” թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ում արդեն գրեթե հրապարակավ պահանջում են, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունից հեռացնի ԱԺ ԲՀԿ խմբակցության երեք պատգամավորներին՝ Հարություն Ղարագյոզյանին, Դավիթ Քոչարյանին եւ Գրիգորի Մարգարյանին: Նրանց մեղադրում են կուսակցական կարգապահությունը խախտելու, կուսակցության խմբակցության կառավարության ծրագրին դեմ քվեարկելու որոշումը չկատարելու համար:
“Իրականում կուսակցության մի թեւի ներկայացուցիչները փորձում են ներկուսակցական “չիստկա” իրականացնել եւ ԲՀԿ-ն մաքրել ոչ ցանկալի տարրերից, նրանցից, ովքեր ԲՀԿ-ի առաքելությունը համարում են ոչ թե այլընտրանք կամ ընդդիմություն լինելը, այլ իշխանության հետ համագործակցությունը:
Շարունակությունը “168 ժամ”-ի այսօրվա համարում