Հաճախ ենք լսում, թե այս կամ այն սնունդը օգտակար է կամ թունավոր:
Օրգանիզմում ցանկացած նյութի ավելցուկ վնասակար է, կարելի է թունավորվել նույնիսկ ջրից:
Սակայն որոշ սննդամթերքներ թունավոր են ոչ մեծ քանակությամբ:
1. Կարտոֆիլ
Այն միանգամից չէ նման կարգավիճակ ստացել: Այն նույնիսկ աճեցնում էին որպես դեկորատիվ բույս, սակայն փորձում էին ուտել դրա տերևները, որոնք սոլանին թույն են պարունակում: Դա ոչ մի լավ բանի չհանգեցրեց, կողմնակի բարդությունների մեջ են մտվնում՝ սրտխառնոցը, փորլուծությունը, գիտակցության կորուստն ու նույնիսկ կոման:
2. Ֆուգու ձուկ
Այն թերևս ամենահայտնի թունավոր ձուկն է, որը կիրառվում է սննդի մեջ: Եթե խոհարարը վարպետորեն չի մաքրում ձուկը տոքսիններից, այն կարող է թունավորել և այն աշխարհ ուղարկել էկզոտիկ ուտեստների սիրահարներին:
3. Սև շամբուկ
Այն կիրառվում է ինչպես բժշկական նպատկաներով, այնպես էլ սննդի մեջ: Նրա պտուղներից դոնդող, ջեմ են պատրաստում, սակայն դրա մնացած հատվածները թունավոր են, որոնք պարունակում են գլիկոզիդ: Սննդի մեջ դրա պատահական օգտագործումը կարող է ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել:
4. Գերչակի յուղն օգտագործվում է նաև սննդային հավելումներում: Սակայն այն պարունակում է ռիցին՝ ամենաուժեղ սպիտակուցային տոքսիններից:
5. Նուշ
Ողջ աշխարհում այն հայտնի է իր հոտով, այն ավելացնում են մի շարք ուտեստների մեջ: Սակայն վայրի բնության մեջ չի թույլատրվում օգտագործել չմշակված սերմերը:
6. Կեռասի պոչերը թունավոր են: Մահացու չափաբաժնի համար կեռասի 100 պոչ կպահանջվի, այնպես որ վտանգն այնքան էլ բարձր չէ:
7. Խնձորների սերմերը
Ինչպես և կեռասի դեպքում:
8. Խավարծիլ
Տերևները թույն են պարունակում, այդ թվում թրթնջուկի թթու: Մեծ Բրիտանիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս բույսից սխալմամբ մեծ թվով մարդիկ թունավորվեցին:
9. Լոլիկ
Լոլիկներն ինքնին անվտանգ են, սակայն դրանց ցողուններն ու տերևները գլիկոալկալոիդ տոքսին են պարունակում: Արդյունքը մահացու չէ, սակայն տհաճ է պատահական օգտագործման դեպքում:
10. Սունկ
Նույնիսկ չլինելով թունավոր, սնկերը կարող են թույն կուտակել մոտակա աղբյուրներից, օրինակ, գործարանային թափոններից: