Երևանի “Գոլդեն փելես” հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ղեկավարած “Երևան, իմ սեր” հիմնադրամի նիստը: Ինչպես փոխանցում են ՞ժողովուրդ՞-ի աղբյուրները, նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել`մոտ 100 հոգի: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը: Ժողովուրդի տեղեկություններով` Արմեն Սարգսյանը ցանկանում է Երևանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում, դա վերաբերում է բավական մեծ գումարների:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում