Մայիսի 30-ին՝ ժամը 00։04-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Օպել մակնիշի 35 ST 292 և Ֆորդ մակնիշի 36 ՏՏ 492 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Օպել մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 23-ամյա Վ. Մկրտչյանը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ֆորդ մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1968 թ. ծնված Հ. Էվոյանը և ուղևորներ՝ 1941թ. և 1999 թ. ծնված Էվոյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: