«Հանցախմբի անդամ» համարվող ազատամարտիկը ցուցմունք է տվել և որոշ խոստովանություններ արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Վարդանյանի խմբի գործով կալանավորված նախկին ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանը ցուցմունքներ է տվել։ Մեր տեղեկություններով, նա խոստովանել է, որ երկու ավտոմատ է վաճառել հանցավոր խմբի անդամներին։ Այս մասին խոսում են նախկին ազատամարտիկների շրջանում։ Արդյոք այս լուրերը հիմք ունե՞ն, թե՞ զուտ խոսակցությունների մակարդակի են, հարցրինք Վովա Առաքելյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանին։

«Ես տեղյակ չեմ»,- ասաց նա, սակայն չհերքեց մեր տեղեկությունները։ Նախօրեին իրար հետևից ազատ արձակվեցին Արթուր Վարդանյանի խմբի գործով կալանավորված 5 անձինք՝ Նելլի Մինասյանը, Լիլիթ Թորոսյանը, Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Առաքելյանը ձերբակալվել էր հունվարի 14-ին, և նրան կասկածում են զինյալ խմբի հետ համագործակցելու, զենք պահելու-իրացնելու մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս