
«Շերեմետևո» օդանավակայանում 68 թռիչք է չեղյալ համարվել եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին վկայում են օդանավակայանի չվացուցակների տվյալները. գրում է Lifenews-ը:
Մոսկվայում հունվարի 26-ի գիշերվանից շարունակվում է ձնաբուքը:
«Դոմոդեդևո» օդանավակայանում 3 թռիչք է չեղյալ համարվել:
Հիդրոմետկենտրոնի կայքի տվյալների համաձայն՝ Մոսկվայում այսօր ամպամած եղանակ կլինի և ձյուն կտեղա: Իսկ ջերմաստիճանը ցերեկը կլինի -2 – 0 աստիճան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան