Առաջիկա 20 տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդագրությամբ հանդես է եկել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը:

«Այս տարվա հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում:

Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս