Մայիսի 29-ին՝ ժամը 22.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հանգստյան տներից մեկի հարակից անտառից, փայտանյութով բարձված “ԶԻԼ-130” մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արսեն Մ.-ին: Նա հայտնել է, որ Դիլիջանի ազգային պարկի ,Դիլիջանե տեղամասի 6-րդ պահաբաժնում բենզասղոցով ապօրինի հատել է 6 բոխի և փորձել տեղափոխել տուն:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: